Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Կազմվել է սեռական կյանքը խթանող սննդամթերքի ցանկ

Կազմվել է սեռական կյանքը խթանող սննդամթերքի ցանկ

Սեռական ցանկությունը և լիբիդոն բարձրացնել հնարավոր է բնության պարգևների միջոցով: Հնդիկ խոհարար Մազ Պուգոյը, ով Մեծ Բրիտանիայում Sadhana Kitchen ռեստորանի սեփականատերն է, տիրապետելով հնդկական խոհանոցի հնամենի գաղտնիքներին, պնդում է, որ սննդում պետք է որոշակի ուտելիքներ օգտագործվեն: Գլխավորը, որ դրանք վերամշակված չլինեն, գրում է Body and Soul-ը:

 

Օրինակ, նուշը, որը հարուստ է ճարպաթթուներով, օգտակար է տեստոստերոնի արտադրմանը: Այն նաև հարուստ է Е, В12 վիտամիններով, մագնեզիումով և կալիումով: Իսկ նուշի հոտը գրգռող ազդեցություն է ունենում կանանց վրա: Եթե ձեզ ֆոլաթթու է անհրաժեշտ, ուտեստների մեջ կարելի է ավոկադո ավելացնել:

 

Այն ուժ կավելացնի և կապահովի В6 վիտամինի և կալիումի անհրաժեշտ պաշարը, որը պետք է հորմոնալ ֆոնը բարելավելու համար:

 

Ռեհանը նույնպես բարելավում է ինքնազգացողությունը, նպաստում է արյան շրջանառության լավացմանը և խթանում սեռական հակումը:

 

Պերուական մակա կոչվող բույսի արմատը, որը վերջերս բուսական Վիագրա են կոչել, ավելացնում է սերմնաբջիջների քանակը, հարուստ է վիտամիններով, միներալներով և ամինաթթուներով:

 

Եվս մեկ «Վիագրա» է` հիլը: Գաղտնիքը հիլում առկա ցինեօլ նյութում է, որը ուժեղացնում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Հիլի նման ազդեցություն է թողնում նաև սխտորը:

 

Քչերը գիտեն, որ նեխուրում անդրոստերոն կա: Երբ տղամարդը այն ուտում է` արտադրվում են ֆերոմոններ, որոնք գրավում են կանանց և բարձրացնում տրամադրությունը:

 

Դդմի կորիզները հարուստ են ցինկով, որը անհրաժեշտ է տեստոստերոնի արտադրման համար, իսկ դրանցում պարունակվող омега-3-ը սեռական առողջության պահպանման համար ևս մեկ անփոխարինելի նյութ է:

 

Վերջին կետը ծնեբեկն է: Այդ բնական վիտամին E-ի աղբյուրը անհրաժեշտ է ինչպես առողջ քնի, այնպես էլ առողջ լիբիդոյի համար: Բացի այդ, ծնեբեկում ֆոլատ կա, որը բարձրացնում է հղիանալու հավանականությունը և ապահովում պտղի ճիշտ զարգացումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ